Արտաքին 2 տարի առաջ - 23:22 04-09-2024

Միջերկրական ծովում նավաբեկության հետևանքով անհետ կորել է 20 միգրանտ

20 միգրանտներ անհետ կորել են Միջերկրական ծովում նավի վթարի հետևանքով, իսկ փրկվածները տեղափոխվել են իտալական Լամպեդուզա կղզի։ Ինչպես տեղեկացնում է «Արմնեպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իտալիայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Կիարա Կարդոլետին:

«Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած նավի խորտակումից հետո 20 մարդ անհետ կորել է Միջերկրական ծովում։ Յոթ փրկվածներ, որոնց մեր թիմն ընդունել է Լամպեդուզայում, գտնվում են ծանր վիճակում, նրանցից շատերը հավանաբար կորցնել են ընտանիքի անդամներին», - ասել է Կարդոլետին:

Նշվում է, որ Իտալիայի առափնյա պահպանությունը շրջված նավից փրկել է Սիրիայի ութ քաղաքացու։ Նրանք հայտարարել են, որ նավը մեկնել է Լիբիայի ափից, և նավի վրա 28 մարդ է եղել։ Մեկ օր անց նավը վթարի է ենթարկվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան