Արտաքին 4 տարի առաջ - 17:24 29-12-2021

ԱՄՆ-ն ավիակիրը թողել է Միջերկրական ծովում՝ Ռուսաստանի պատճառով

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է ամերիկյան հարվածային ավիակիր խումբը՝ Harry S. Truman ավիակրի գլխավորությամբ, թողնել Միջերկրական ծովում՝ Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին։

Ավիակիրը ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգ նավերի հարվածային խմբի կազմում պետք է մեկներ Մերձավոր Արևելք, սակայն, պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով, «ծրագրերը փոխվել են»։

Ինչպես հաղորդվում է, USS Harry S. Truman-ի և նավերի ժամանակացույցի փոփոխությունը արտացոլում է Եվրոպայում մշտական ​​ներկայության անհրաժեշտությունը: Ինչպես ասել է պաշտոնյան, դա անհրաժեշտ է տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին և գործընկերներին հանգստացնելու համար:

Harry S. Truman հարվածային խումբը ներառում է հինգ ամերիկյան նավեր. USS San Jacinto հածանավ և USS Cole, USS Bainbridge, USS Gravely և USS Jason Dunham ականակիրները: Նրանց հետ է գտնվում նաև Նորվեգիայի թագավորական ռազմածովային ուժերի HNoMS Fridtjof Nansen ֆրեգատը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան