Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 15:00 01-12-2025

Սահմանամերձ Ախուրիկը տարեցտարի դատարկվում է, գյուղացիները հույս չունեն, որ կբացվի սահմանը

Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղը դատարկվող գյուղերից է։ Ախուրիկի գյուղամիջյան ճանապարհները տարիներով ասֆալտ չեն տեսել, գյուղը գազաֆիկացված չէ, ոռոգման ջրի խնդիր ունեն։ Քաղաքից կտրված չեն, Ախուրիկը 5 կմ է հեռու Գյումրիից։

Սահմանամերձ գյուղում խնդիրները շատ են։ Գյուղացիներն էլ, այդ խնդիրներին լուծում չգտնելով, լքել են գյուղը։

Հիմա գյուղը դարձյալ իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Ախուրիկով է անցնելու Գյումրի-Կարս երկաթգիծը։ Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ խոսակցությունները գյուղացիների համար նոր չեն, 4 ղեկավարների կառավարման տարիներին էլ լսել են, բայց որպես այդպիսին՝ գործուն քայլեր չեն նկատել սահմանի բացման ուղղությամբ։

Ախուրիկցի Արայիկ Միլիտոսյանն ասում է, որ գյուղը դատարկվում է, էլ ի՞նչ սահմանի բացվելու մասին է խոսքը։

Դատարկվող Ախուրիկ գյուղում մարդիկ հույս չունեն, որ երբևէ կբացվի սահմանը։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Ախուրիկի դատարկ տներն ու քանդված փողոցները։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում