Ներքին 2 տարի առաջ - 21:19 26-06-2024

Գյուղացիները իրենց գլուխը կարողանում են պահել, այ ասֆալտին ապրող մարդկանց համար է դժվար. սահմանամերձ գյուղի բնակիչ

Շիրակի մարզի սահմանամերձ Բայանդուր գյուղը Գյումրիից 16 կմ է հեռու։ Գյուղի ենթակառուցվածքները լավը չեն, երկրորդական փողոցներում ասֆալտ չկա։ Սահմանամերձ գյուղի բնակիչներն ասում են, որ իրենց գյուղում կյանքը նախանձելի չէ, բայց կարեւորն այն է, որ պատերազմ չլինի։ Սահմանին ապրող այս մարդիկ չեն դժգոհում քարուքանդ ճանապարհներից, կամ ջրի ոռոգման խնդրից, ասում են` ամեն ինչի հետ հարմարվել են։

Oragir.News-ի թղթակիցն է եղել սահմանամերձ Բայանդուր գյուղում։ Դեպի գյուղ տանող միջպետական ճանապարհը վատը չէ, բայց գյուղամիջյան ճանապարհները քարուքանդ են։ Գյուղը գազաֆիկացված է, բայց գյուղացիների մեծ մասը տունը տաքացնում են ավանդական եղանակով` գոմաղբով։ «Հիմնական զբաղմունք չկա, անասուն կպահենք, հող կմշակենք։

Գյուղացիները իրենց գլուխը կարողանում են պահել, այ ասֆալտին ապրող մարդկանց համար է դժվար։ Երկիրը խաղաղ լինի կապրենք, կստեղծենք։ Մեր գյուղը քանիմ մետր է հեռու, թուրքի հետ կքնինք, թուրքի հետ կզարթնինք։ Մեր հողի մեջ թուրքերի հետ քիթ քթի տակ կապրինք։ Էս է սահմանին ապրող մարդու կյանքը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ռազմիկ Մարտիրոսյանը։

Գյուղի մեկ այլ բնակիչ էլ ասում է, որ ջահելները հիմնականում ձգտում են քաղաք, որովհետև գյուղում զբաղմունք չկա։ «Ջահելին ոնց պահես գյուղում, աշխատանք չկա...մենք մեր կյանքը դրեցինք էս հողի մեջ, չարքաշ աշխատանքով ընտանիք պահեցինք։ Ոչ մի ծնող չի ուզի, որ իր երեխան անցնի էն դժվարությունների միջով, ինչով ինքն է անցել»: Գյուղացիները նշում են, որ իրենց հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, իրենք Փաշինյանից դժգոհ չեն և մատնանշում են Փաշինյանի արածները։ «Մարդը թոշակներն է ավելացրել, ճանապարհներն են քիչ-քիչ սարքում, չնայած ինչի քիչ-քիչ...քեֆդ գալիս է Երևան գնալուց։ Պտի չխանգարենք, աշխատում է մարդը, էնքան չուզող ունի, որ էնքանից շատ։ Նիկոլը շատ հայրենասեր է, ինչ անում է, հանուն լավ ապրելու է անում»,- ասում է Բայանդուրի բնակիչը։ Բայանդուրցիներն ասում են, որ վստահում են Նիկոլ Փաշինյանին, գիտեն, ու ամեն ինչ ճիշտ է անում։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում