Մամուլ 10 ամիս առաջ - 08:15 29-11-2025

Սերգեյ Բագրատյանը ՔՊ–ին անդամակցելու դիմում է ներկայացրել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ՔՊ ֆրակցիայի անկուսակցականները դիմել են ՔՊ մտնելու համար։ Գագիկ Մելքոնյանը հաստատել էր տեղեկությունը։ Երեկ էլ նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը չհերքեց, որ դիմել է ՔՊ-ին, սակայն դիմումը դեռեւս չեն քննել։

18-ին, երբ ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմեց, Բագրատյանը դեռ Ծառուկյանի թիմում էր, երբ ԲՀԿ-ն բաժանվեց ՔՊ-ից, Բագրատյանը հայտարարեց, որ լքում է ԲՀԿ-ն, իսկ 2021 թ. ընտրություններին ՔՊ ցուցակով պատգամավոր դարձավ` անկուսակցականի կարգավիճակում։

«Մինչ այս պահը չեմ անդամագրվել ՔՊ-ին, քանի որ ընտրվել եմ որպես անկուսակցական, ընտրողն ինձ այդ կարգավիճակում է ընտրել, իսկ հիմա խորհրդարանի ժամկետը լրանում է, որոշել եմ կուսակցական դառնալ»,- ասաց նա։

Բայց Դուք այսպես, թե այնպես ՔՊ-ի հետ էիք, շատերը չեն էլ իմացել` կուսակցական եք, թե ոչ, ինչո՞ւ հիմա որոշեցիք դառնալ։ Բագրատյանը բացատրեց․ «Ես գաղափարական, արժեհամակարգային իմաստով՝ մրցակցություն, հավասարություն, արդարություն եւ այլն, այս արժեքները, կարծում եմ, շատերի մոտ կա, եւ դու գտնում ես այն քաղաքական ուժը, որի հետ այդ արժեքներով կարող ես ճանապարհ գնալ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում