Արտաքին 10 ամիս առաջ - 20:26 28-11-2025

Հռոմի պապի հետ հանդիպումը արդյունավետ էր. Էրդողան

Նոյեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել էր Հռոմի Պապ Լևոն 14-րդին։ Վերջինիս հետ երկկողմ և ընդլայնված կազմով անցկացված հանդիպումներից հետո կողմերը հանդես են եկել հայտարարություններով։

Էրդողանը, անդրադառնալով Թուրքիայի վարած տարածաշրջանային և գլոբալ քաղաքականությանը, հայտարարել է, որ իրենք շարունակում են դեմ լինել ճնշումներին և ճգնաժամերին։

«Ինչպես 20 տարի առաջ, այսօր ևս մենք պատասխանատվություն ենք կրում մեր շուրջը տեղի ունեցող բախումների, ճգնաժամերի և ճնշումների դեմ պայքարելու համար։ Ընտրելով ոչ թե հեշտը, այլ դժվարը՝ մենք մեր ձեռքը քարի տակ ենք դնում խաղաղության, արդարության և կայունության համար»։

Բացի այդ, Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հռոմի պապի հետ ունեցած շփումներին և դրանք որակել արդյունավետ։ Նշել է նաև, որ միմյանց են ներկայացրել համաշխարհային խաղաղության և կայունության ստեղծման հարցում իրենց դիտարկումներն ու ընդհանուր սպասումները։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում