Ներքին 3 տարի առաջ - 09:12 15-11-2022

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։

Նշվում է, որ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագիրը կրող ֆուտբոլային հանդիպում է անցկացվել Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում, որին մասնակցել են բազմաթիվ անվանի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը։ Մրցաշարը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ քահանայապետական Scholas Occurrentes հիմնադրամի կողմից։ Խաղից առաջ Հռոմի Պապն ընդունել է ֆուտբոլիստներին, մրցույթի կազմակերպիչներին և նրանց ընտանիքներին։

Ընդունելով ֆուտբոլիստներին, որոնց թվում է եղել նաև Հենրիխ Մխիթարյանը, Հռոմի Պապն ընդգծել է, որ նրանք «խաղաղության փոքր սերմեր են պատերազմի ու կործանման աշխարհի մեջ, որտեղ ամենամեծ ներդրումները զենքերի գործարաններում են լինում»։ Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել ներկաներին, որոնք եկել են տարբեր հեռավոր վայրերից, որպեսզի հանուն խաղաղության մեկ խաղ անցկացնեն։

«Սրանք փոքր քայլեր են, բայց խաղաղության սերմեր են, որոնք կարող են աշխարհը փոխել»,- ասել է Հռոմի Պապը։
Մարզիկները Հռոմի Պապին մոտենալու, նրա հետ շփվելու հնարավորություն են ունեցել՝ նրան հանձնելով զանազան նվերներ։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը նրան նվիրել է իր մարզաշապիկը։

Խաղին մասնակցել են այնպիսի անվանի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Խրիստո Ստոիչկովը, Ռոնալդինյոն, Ջիանլուիջի Բուֆոնը, Նիկոլաս Բուրդիսոն, Մարտին Դեմիչելիսը, Էրիկ Աբիդալը, Դիեգո Պերոտին, Չիրո Իմոբիլեն, Անտոնիո Դի Նատալեն, Իվան Ռակիտիչը, Ֆաբիո Կանավարոն, Բրունո Ալվեշը, Միրոսլավ Քլոզեն, Հուգո Ալմեյդան, Ռոբերտ Պիրեսը, Սեբաստիան Ֆրեյը, Զամբրոտան և այլք։

Հռոմի Պապի հետ հանդիպման մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նաև Հենրիխ Մխիթարյանը։
«Մեծ պատիվ էր Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպելն ու աշխարհահռչակ խաղացողների հետ միասին աշխարհում խաղաղություն հաստատելու նրա գլոբալ ջանքերին նպաստելը»,- գրել է Մխիթարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում