Արտաքին 10 ամիս առաջ - 16:12 28-11-2025

Հոնկոնգում բնակելի համալիրում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 128-ի

ՉԺՀ-ի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ի, այդ մասին ուրբաթ հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

«Հոնկոնգի հրշեջ վարչության տվյալներով՝ Wang Fuk Court բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ի, ևս 79 մարդ տուժել է»,-ասվում է հրապարակման մեջ:

Հոնկոնգում նոյեմբերի 26-ին Wang Fuk Court բնակելի համալիրում բռնկված հրդեհը վերջին 17 տարվա ընթացքում ամենաուժեղն է։

ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհը սկսվել և տարածվել է բամբուկե փայտամածից, որոնք հավաքել էին շենքերի շուրջ՝ համալիրի վերանորոգման ծրագրի համաձայն։ Հրդեհը սկսվել է առաջին շենքում, այնուհետև կրակը տարածվել է ևս երեքում։

Հոնկոնգի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ կրակի այդքան արագ տարածումն անսովոր էր, և հայտարարել էին, որ հետաքննություն կանցկացնեն ողբերգության պատճառները պարզելու համար: Հրդեհի հետ կապված չկանխամտածված սպանության կասկածանքով ձերբակալվել է երեք մարդ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»