Արտաքին 2 տարի առաջ - 21:01 26-08-2024

Պակիստանում զինված խմբավորման հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի

Պակիստանում օգոստոսի 25-ի երեկոյան սկսված չորս զինված հարձակումների հետևանքով 38 խաղաղ բնակիչ է զոհվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Պակիստանի Բելուջիստան նահանգի կառավարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ հարձակումներն իրականացրած խմբավորումը նախկինում զբաղվել է ահաբեկչական գործունեությամբ։

Ավելի վաղ՝ Պակիստանի պետական ​​ռադիոալիքը հայտնել էր երկրի անվտանգության ուժերի կողմից շարունակվող հատուկ գործողության արդյունքում 12 գրոհայինի ոչնչացման մասին։

Անցած կիրակի օրը գրոհայինների հարձակման են ենթարկվել պակիստանյան 4 քաղաքների ոստիկանական բաժանմունքները։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են նաև Բելուջիստանի մի շարք բնակավայրերում պայթյունների մասին։ Ըստ նահանգային պաշտոնյաների, գրոհայինները պայթեցրել են նաև Պակիստանը հարևան Իրանի հետ կապող երկաթուղային գիծը շրջանցիկ Մասթունգ քաղաքի մոտ:

Ավելի ուշ, Պակիստանում արգելված «Բելուջիստանի ազատագրական բանակ»-ը ստանձնել է հարձակումների պատասխանատվությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով