Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:26 27-11-2025

Ողբերգություն բերած Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության, քանի որ Արցախի թեմի առաջնորդը խոնարհվեց Արցախը հանձնողի առաջ. Սաղաթելյան

ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․

«Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած, հայ ժողովրդին մահ, պարտություն և ողբերգություն բերած Փաշինյանը այդքանից հետո շարունակում էր մնալ իշխանության, քանի որ
– պատերազմից հետո գտնվեցին բանակի գեներալներ, ովքեր կանգնեցին նրա առաջ և պատվի առան,

– գտնվեցին հոգևորականներ, սրբազաններ, ովքեր եկեղեցին պղծողի և իրենց հոգևոր եղբայրներին գերի վերցնողի առաջ ծնկի եկան, իսկ Արցախի թեմի առաջնորդը խոնարհվեց Արցախը հանձնողի առաջ,

– գտնվեցին քաղաքական ուժեր, գործիչներ, ովքեր համակերպվեցին, պայմանավորվեցին, վախեցան և այդպես էլ պատասխանատվություն չստանձնեցին պայքարելու,

– գտնվեցին գործիչներ, ովքեր սոցիալական ցանցերից այդպես էլ դուրս չեկան կամ գլխավոր թիրախին թողնելով` հին ու նոր արեցին,

– գտվեցին հայ գործարարներ, ովքեր ֆինանսավորեցին դավաճանին իր հակահայ ծրագրերը իրականացնելու համար,

-գտվեցին քննիչներ, դատախազներ, դատավորներ, ովքեր բութ գործիք դարձան ազգակործանի ձեռքին նրա իշխանությունը պահելու համար։

Բայց նաև կգրեն, որ այս ամենը ուներ նաև դրական ազդեցություն. սա մաքրվելու, ջրեր զուլալելու, թացը չորից տարբերակելու հնարավորություն էր։

Կգրեն, որ վերը նշված մարդկանց կողքին կային արժանապատիվ հոգևորականներ, գործարարներ, ազգային գործիչներ, զինվորականներ, դատավորներ, պարզապես ազնիվ և հայրենասեր քաղաքացիներ, ովքեր զրկանքների, բանտարկությունների գնով պայքարեցին և չհանձնվեցին:

Եվ այս ամոթալի շրջանը երկար չտևեց. Եկեղեցին և իսկական հոգևորականները մնացին կանգուն, ազգային ուժերը չկոտրվեցին, կազմակեպեցին իրենց ժողովրդին՝ ազատագրելով հայրենիքը դավաճաններից և գործակալներից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան