Ներքին 8 ամիս առաջ - 17:14 28-01-2026

Դիրքը հանձնողի․․․ Երևանում բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը

Այսօր N147 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։

Արձանի վրա փորագրված են Ռոբերտ Աբաջյանի հայտնի խոսքերը, որոնք նա արտասանել էր իր կյանքի վերջին պահերին՝ դառնալով հերոսության և ինքնազոհության խորհրդանիշ։

Դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանի խոսքով՝ Ռոբերտ Աբաջյանը հայրենիքի հանդեպ հավատարմությունն ու նվիրումը դասել է սեփական կյանքից վեր։

«Խոր հարգանքով և խոնարհումով ենք բացում մեր ոսկե արծվի, մեր հերոս հայորդու հուշարձանը։ Այսօր մեր դպրոցում հերթական հայրենասիրական դասն է։ Քարե կերպարը լռությամբ է խոսում, բայց նրա պատգամը հնչեղ է ու հավերժական։ Այն պատմում է խիզախության, անձնազոհության ու հայրենասիրության մասին։ Հուշարձանի կողքին մեր սովորողները կկանգնեն լռությամբ, սակայն կմտածեն բարձրաձայն հայրենիքի, խաղաղության և միասնության մասին։ Այն մասին, որ խաղաղության ու սիրո համար ծնված հայ պատանին՝ Ռոբերտը, հաղթանակների վահան դարձած՝ անպարտելի ոտք դրեց անմահություն՝ սրբագործելով, հայրենին իր կյանքից բարձր դասելով»,- ասաց դպրոցի տնօրենը։

Հուշարձանի առջև ծաղիկների խոնարհման արարողությունից հետո դպրոցի աշակերտները հիշատակեցին նույն կրթօջախի նախկին շրջանավարտներ՝ Արսեն Մուրադյանին, Հայկ Անտոնյանին, Բաբկեն Գրիգորյանին և Հարություն Սեմերջյանին, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան