Ներքին 10 ամիս առաջ - 18:00 27-11-2025

Փաշինյանին քոմենթ գրելը «թանկ է նստում». ՔՊ-ի բռնատիրության հաջորդ ալիքը

Իրավապահ մարմինները հետեւում են սոցիալական հարթակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված մեկնաբանություններին և միայն սպառնալիքների պարագայում են հաղորդում ուղարկում ՀՀ քննչական կոմիտե՝ հնարավոր հանցագործության հատկանիշներով քրեական վարույթ սկսելու հարցը քննարկելու համար։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ ընդգծելով, որ տեղի ունեցողը նորություն չէ և նախկինում որդեգրված քաղաքականության շարունակությունն է.

«Սա բռնատիրական ռեժիմի հերթական քայլն է։ Քաղաքական քննադատության համար քրեական գործեր և հետապնդումներ հարուցելը դարձել է այս իշխանության ձեռագիրը, ու այստեղ զարմանալի ոչինչ չկա»։

Հարցին, թե արդյոք շատ են նման դեպքերը, Բաբայանը պատասխանեց, որ անձամբ 1–2 դեպք է հանդիպել, իսկ մնացածի մասին տեղեկացել է մամուլից։

Ինչ վերաբերում է նման գործերով քաղաքացիների ենթարկվող պատասխանատվությանը, իրավապաշտպանը նշեց. «Ավարտված գործ, որով ամբողջությամբ տեղեկացած լինեմ, չունեմ։ Մի գործ կար, կարծես 2022 թվականին, որը ավարտվել էր հաշտությամբ կամ համաձայնեցված վարույթով։ Քաղաքացին մեղքն ընդունել էր»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի