Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 12:28 08-03-2025

Եղիշը նախարար էր ուզում, կարդալը թանկ է նստում, Քոչարյանը և Մարտի 8-ը, Արթուրները գալիս են․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում Հայաստանի Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատման 5-րդ դիմումը Նիկոլ Փաշինյանն ի վերջո նախօրեին ստորագրել է: Կիրակոսյանը վրդովված ու նեղացած է այն բանից, որ Փաշինյանը իրեն խոստացել էր նշանակել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում ու հանկարծակի ՔՊ վարչության նիստում մտափոխվել ու նախարար է նշանակել Սրբուհի Գալյանին:

«Երեւանում մարտի 1-ին եւ 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ «Երեւանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանի եւ հպարտ հարկատու քաղաքացու համար արժեցավ 54 մլն 991 հազար (գրեթե 55 մլն) դրամ, որը համարժեք է 140 հազար դոլարի։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտնի Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու քրեական գործը քննող քննիչը տեղյակ է պահել գործով մեղադրյալների կողմերին, որ առաջիկայում կանչելու է կոմիտե ու որոշման մասին հայտնի։ Իսկ թե ինչ որոշման մասին է խոսքը, չի մանրամասնել։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Կոնգրես հյուրանոցում հյուրընկալել է «Հայաստան» դաշինքի խմբակցության կին պատգամավորներին, խմբակցության փորձագետ կանանց եւ պատգամավորների կին օգնականներին՝ շնորհավորելու Մարտի 8-ը։ Հավաքին մասնակցել են նաեւ խմբակցության տղամարդ պատգամավորներից մի քանիսը։ Նախագահը քաղաքական ուղերձներ չի արել, կարճ հավաք է տեղի ունեցել, ծաղիկներ է նվիրել կանանց, շնորհավորել, բարեմաղթանքներ հղել, տողատակերում էլ հասկացրել, որ առաջիկայում մեծ անելիքներ ունեն։

«Արթուր Բրադերզ»-ի եղբայրներից մեկը կուսակցություն է ստեղծում․ գրում է Հրապարակ օրաթերթը։
Հրապարակի տեղեկություններով՝ նախօրեին ձերբակալել են Ալավերդու լեռնահարստացուցիչ կոմբինատի մի շարք աշխատակիցների, որոնց թվում՝ ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող