Ներքին 10 ամիս առաջ - 21:03 26-11-2025

Եվրամիությունն ու Հայաստանը շարունակում են ջանքերը՝ ապահովելու շոշափելի արդյունքներ

ՀՀ կառավարությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Դանիայի դեսպանությունը նոյեմբերի 25-ին նշել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ութերորդ տարեդարձը, որի հիման վրա ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը և բարեփոխումների նկատմամբ հանձնառությունը։

ՀԸԳՀ-ն ստորագրումից ի վեր` կարևոր դեր է խաղացել Հայաստանի զարգացման խթանման, ժողովրդավարական կառավարման բարելավման և օրենքի գերակայության առաջխաղացման գործում՝ միաժամանակ ստեղծելով խոստումնալից տնտեսական հնարավորություններ բոլոր քաղաքացիների համար:

Հայաստանը և Եվրոպական միությունը համատեղ իրականացրել են բարեփոխումներ արդարադատության, հանրային կառավարման, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում՝ զուգահեռաբար առաջընթաց գրանցելով թվային փոխակերպման, կապակցվածության և կայուն տնտեսական զարգացման ուղղություններով:

ՀԸԳՀ ստորագրման ութամյակի առթիվ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Այսօր մենք առիթ ունենք ոչ միայն հետ նայելու անցած ուղուն, այլև ձևակերպելու ապագա անելիքները։ Ապագա, որտեղ ՀԸԳՀ-ն՝ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության նոր օրակարգի հետ մեկտեղ հանդիսանալու է մեր բարեփոխումների ողնաշարը, զարգացման ծրագրերի ուղենիշը և միջազգային հարաբերությունների առանցքային հենարանը։

Հայաստանի և Եվրոպական միության միջև ստեղծված գործընկերությունն այսօր արդեն անցում է կատարում նոր մակարդակի՝ պահպանելով ՀԸԳՀ-ի արժեքային հենքը և ընդլայնելով դրա քաղաքական և տնտեսական ընդգրկումը»։

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է. «Տարիների ընթացքում մեր համագործակցությունը զարգացել է՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգին, սոցիալ-տնտեսական կայունությանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը և տարածաշրջանային կապերի խորացմանը միտված Եվրամիության շարունակական աջակցությամբ»:

Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենը նշել է. «Քանի որ Դանիան ներկայումս զբաղեցնում է ԵՄ նախագահությունը, մենք ուրախ ենք աջակցել այսօր անցկացվող տարեդարձի միջոցառմանը՝ Հայաստան բերելով դանիացի հիմնական բանախոս Սյուն Կնուդսենին։ Մենք բարձր ենք գնահատում այս հնարավորությունը՝ ներկայացնելու Դանիայի փորձը հանրային հատվածի նորարարությունների, ինչպես նաև հասարակության տարբեր գործընկերների հետ՝ ազգային և միջազգային մակարդակներում, համագործակցության միջոցով բարեփոխումներ առաջ տանելու և արդյունքներ ապահովելու գործում։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ձևավորել այնպիսի կառույցներ և լուծումներ, որոնք համահունչ են մերօրյա աշխարհի բարդությանը և կարող են նպաստել ՀԸԳՀ-ի ամբողջական ներուժի բացահայտմանը»:

Եվրամիությունն ու Հայաստանը շարունակում են ջանքերը՝ ապահովելու շոշափելի արդյունքներ, որոնք կբարելավեն Հայաստանի քաղաքացիների կյանքը՝ խթանելով ավելի դինամիկ և ապագայամետ գործընկերություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»