Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 13:38 24-11-2025

Մտահոգիչ չէ՞՝ գունդը ո՞նց է ընդհանուր քննությունից 2 ստացել, խնդիրներ կան․ Աբրահամյանը՝ Պապիկյանին

Զինծառայողների ատեստացիայի համակարգի հետ կապված հակասական իրավիճակ է ստեղծվում, գնդում սկսած զորամասի հրամանատարից, մի շարք պայմանագրային ծառայողներից մոտավորապես 65%-ը ատեստացիայից դրական գնահատական են ստացել։ Բայց ՊՆ վերահսկողական ծառայությունը գնում է՝ այն հայտնի, ինչպես ասում էինք՝ ԳՌՏ-ի քննություն է անցկացնում և գունդը ստանում է 2։ Ստացվում է զորամասի հրամանատարը, հիմնական տեղակալները, գումարտակի հրամանատարը, մեծ թվով զինծառայողներ՝ 65% -ը ստացել են դրական գնահատական, բայց գունդը ստանում է 2։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ ՊՆ-ի համար սա պետք է լինի մտահոգիչ։

«Պետք է հասկանանք մենք ինչ չափանիշ ենք դնում, որ կարողանանք ճիշտ գնահատենք և զորամասը որպես ստորաբաժանում, և մարդկանց հրամանատարական պաշտոնի և այլն։ Այս տեսանկյունից, երբ մենք ատեստացիայի գործընթացն ենք ներկայացնում՝ այստեղ կան մեծ թվով խնդիրներ, որոնք այդ չափորոշիչներով ներկայացված չեն և ամբողջությամբ իրավիճակը չեն արտացոլում»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապտիկյանը նշեց, որ գնահատման համակարգը այնպիսին է, որ եթե անգամ զորամասի հրամանատարը կամ իր հիմնական ստորաբաժանումը լինեն ֆիզիկական և գիտելիքներով համալրված ամենաբարձր աստիճանի, բայց գունդը համալրված չլինի, օրինակ, մեքենայով, համալրված չլինի դասակի հրամանատարության ամբողջական կազմով՝ գունդը կարող է ստանալ անբավարար։

«Իհարկե, կարող են լինել եզակի դեպքեր, որտեղ գունդը կարող է ստանալ անբավարար և հետո հնարավորություն ունենա գնահատվի նաև լավ, գնահատվի բավարար կամ գերազանց, ու բնական է, որ մենք սրան արհեստականություն չպիտի հաղորդենք։ Շատ հեշտ է փոխել չափորոշիչները, ասել գնահատում ենք առկա վիճակով ու բոլորը ստանան լավ ու գերազանց, բայց մենք գնում ենք նրան, որ մեր բանակի մարտունակությունը լինի ամենաբարձր աստիճանի։ Շատ նորմալ է, որ կարող են լինել դեպքեր, երբ գունդը կարող է ստանալ մի գնահատական, հետո փոփոխությունների, վերապատրաստումների արդյունքում ստանալ այլ գնահատական։ Գունդը կարող է բերել պայմանական «կարմիր աստիճանի» և գնդի գործողությունների արդյունքները գնահատվեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան