Ներքին 7 ամիս առաջ - 23:09 14-03-2026

Երևանի ՊԾ գունդը նոր հրամանատար ունի

Այսօր՝ մարտի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններում կադրային փոփոխություններ և նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ով Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով ազատվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնից։

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արսեն Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ, ով ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնից։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Դավիթ Նիկողոսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար, ով Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով ազատվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Լևոն Մանուկյանը նշանակվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ, ազատվելով ՊԾ Երևան քաղաքի գնդի ծառայության գծով հրամանատարի տեղակալի պաշտոնից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում