Մամուլ 10 ամիս առաջ - 09:12 21-11-2025

Գործով անցնող անձինք հերքել են խոսակցությունը. իրավապահները փակուղու առջև են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համացանցում հայտնված Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ հարուցված քրեական վարույթով իրավապահները փակուղի են մտել:

«Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ քրեական վարույթով 2 անգամ հարցաքննվել է Նաթան արքեպիսկոպոսը եւ ասել, որ անօրինական ձեռք բերված խոսակցության վերաբերյալ ասելիք չունի։ Իրավապահները հարցաքննության են հրավիրել նաեւ Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին, որն էլ իրավապահներին հայտնել է, թե նման բան չի եղել։

Այսպիսով՝ իշխանական մամուլում տարածված աղմկահարույց ձայնագրության գործով անցնող անձինք ամբողջովին հերքել են խոսակցության առկայությունը, ինչը իրավապահներին փաստացի փակուղու մեջ է դրել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Ձայնագրության բովանդակությունը այն մասին է, թե իբր Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգեւորականներ ընդվզել են։

ArmLur.am-ը դիմել էր Գլխավոր դատախազություն. ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, թե համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կալանավորվեցին Արագածոտնի թեմի առաջնորդը՝ արքեպիսկոպոս Պռոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է, Տեր Գարեգինը եւ առաջնորդարանի հաշվապահը։

Այսպիսով՝ վերոնշյալ ձայնագրությունը ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե, որպեսզի համապատասխան վարույթի շրջանակում քննություն իրականացվեր։ Կոմիտեն էլ քննում է ու հայտնվում փակուղում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան