Ներքին Միտք 10 ամիս առաջ - 19:13 19-11-2025

Քաղբանտարկյալները, զրկվելով ազատությունից, որևէ պահի չեն ընկրկել. Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Օրերս տեսակցեցի խղճի քաղբանտարկյալներ Բագրատ և Միքայել Սրբազաններին:

Սրբազանների ոգին, կամքն ու վճռականությունը, ինչպես միշտ, տեղում էին: Երեկ էլ քրեակատարողական հիմնարկում այցելեցի գործընկեր, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Ցավոք, տեսակցությունները փակ են ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների դեպքում: Օրերս էլ բարերարի կալանքը ապօրինաբար երկարաձգվեց երկու ամսով:

Հարկ է նշել, որ այս բոլոր մարդիկ՝ զրկվելով ազատությունից, որևէ պահի չեն ընկրկել: Լավ են գիտակցում, թե հանուն ինչի են գնում նման զոհողության:

Իրենք բանտերում, մենք՝ ազատության մեջ, չպետք է դադարեցնենք մեր պայքարը հանուն արդարության, ընդդեմ չարիքի: Ուստի, վաղը՝ նոյեմբերի 20-ին, ժամը՝ 15:00-ին, հավաքվում ենք Գլխավոր դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով