Ներքին 3 տարի առաջ - 13:41 17-05-2023

Լրագրողը դեռ հայցադիմում չի ստացել և չգիտի, թե Ավինյանը ինչու է ընկրկել

Մենք դեռևս հայցադիմումը չենք ստացել, այսօր դիմելու ենք գործի նյութերին ծանոթանալու համար։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը, ում փաստաբանական խումբը զբաղվում է Դավիթ Սարգսյանի դատական գործով։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից 168.am-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ հայց էր ներկայացվել, որով հայցագին է սահմանվել 9-ական մլն դրամ՝ յուրաքնչյուրից։

Իսկ երեկ փաստաբան Հարություն Հարությունյանը գրել էր, որ միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ։

Խուդոյանը նշեց, որ դեռ հայցադիմում չեն ստացել։ «Հայցադիմումը, որ ստանանք, արդեն կհասկանանք, թե իրենց պատճառաբանությունները որոնք են, իրենց միջնորդությունը՝ հայցի ապահովման հիմքում ինչ է դրված եղել, դատարանը ինչ պատճառաբանմամբ է նման բան որոշել»,- նշեց փաստաբանը։

Հետաքրքրվեցինք փաստաբանից՝ իսկ հանրային արձագանքը որևէ կերպ ազդե՞ց հայցից հրաժարվելուն, Խուդինյանն ասաց. «Դատարանը ինչ պատճառաբանմամբ է նման բան որոշել, իսկ այն, թե ինչի են նրանք հրաժարվել, արդեն իսկ իրենց մեկնաբանությունն է պետք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան