Ներքին Միտք 11 ամիս առաջ - 23:12 17-11-2025

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների աքիլեսյան գարշապարը. Գոհար Մելոյան

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն Գոհար Մելոյանը ներկայացրել է դիտարկում՝ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով․

«Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների աքիլեսյան գարշապարը

Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո սույն թվականի հուլիսի 9-ին
իշխանությունը ՄԻԱՎՈՐԵՑ՝

Արմավիր մարզի Վաղարշապատ համայնքը (Էջմիածին քաղաքը՝ 23 տեղամաս և Ոսկեհատ գյուղը՝ 2 տեղամաս)
Խոյ համայնքի (16 գյուղ՝ Գեղակերտ, Արագած, Աղավնատուն, Լեռնամերձ, Ամբերդ, Դոսխ, Մրգաստան, Արշալույս, Հայթաղ, Հովտամեջ, Ծիածան, Ծաղկալանջ, Այգեշատ, Լանջ, Շահումյան, Մոնթեավան, 22 տեղամաս) հետ և ընտրություններն իրականացրեց ԱՐԴԵՆ միավորված, 47 տեղամասերով համայնքում
Քաղաքագետները պնդում էին, որ այս քաղաքական հաշվարկ նպատակն է՝ օրենսդիր և գործադիր իշխանության կամայական որոշմամբ ապահովել ՔՊ-ի հաղթանակը 2025 թվականի նոյեմբերին սպասվող ընտրություններին՝ անտեսելով երկու տարբեր համայնքների շահերը
Երեկվա ընտրությունների արդյունքների ամփոփումը հիմնավորեց այս պնդումները

Մասնավորապես, նախկին Վաղարշապատ համայնքի 25 տեղամասերում 8 ուժերը միասին ստացել են 19182 քվե, որոնցից՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7 975 քվե (մոտ 41.5%),
իսկ նրանց հիմնական մրցակիցը՝ «Հաղթանակ» դաշինքը՝ 7 499 ձայն (մոտ 39%)
Այնինչ՝ միավորված համայնքի պայմաններում իշխանությունները ստացել են արդեն մոտ 48.5 %, իսկ նրանց հիմնական մրցակիցը՝ մոտ 31.9 %

Ընտրություններին ընտրական իրավունք ունեցող 69866 հոգուց մասնակցել է՝
Նոյեմբերի 16, 2025թ – միավորված Վաղարշապատ համայնք՝ 31527 ընտրող (45.12%).
Դեկտեմբերի 5, 2021թ. –
Վաղարշապատ համայնք՝ Էջմիածին քաղաքը (23 տեղամաս) և Ոսկեհատ գյուղը (2 տեղամաս)՝ 10.980 ընտրող (25,38 %).
Խոյ համայնքը՝ 16 գյուղ (22 տեղամաս)՝ 6.991 ընտրող (32,39 %)՝
ԸՆԴՀԱՆՈՒՐ 17.971 ընտրող»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»