ԻնստաNews 11 ամիս առաջ - 18:00 16-11-2025

ԻՆՍՏԱ NEWS. Բլոգեր Մերին՝ բլոգինգի, հետևորդների հետ շփման, դժվարությունների, արձագանքների մասին

Այսօր ԻՆՍՏԱ NEWS-ի հաղորդման հյուրը Մերին էր, ով պատմեց, թե ինչպես է իրավաբանի մասնագիտությունը համատեղում բլոգինգի գործունեության հետ։

Նա ներկայացրեց իր բլոգի առաքելությունը, որը ուղղված է սեր, բարություն և դրական էներգիա տարածելուն, մարդկանց ոգեշնչելուն ու կյանքում փոքրիկ ուրախություններ տեսնելուն։ Մերին ընդգծեց, որ իր բլոգում կարևոր տեղ են զբաղեցնում ծաղիկները, որոնք նրա համար խորհրդանշում են գեղեցկություն, ներդաշնակություն և մարդկային հոգատարություն։

Հյուրը նաև կիսվեց իր ճանապարհորդական փորձառությամբ, պատմելով, թե ինչպես նոր մշակույթների, մարդկանց և բնության հետ շփումը օգնում է նրան ավելի լավ հասկանալ աշխարհը և իր լսարանին փոխանցել անկեղծ ու ոգեշնչող ուղերձ։

Բացի այդ, Մերին խոսեց այն մասին, թե ինչպես բլոգինգը նրան հնարավորություն է տալիս ստեղծագործական կողմը զարգացնել, կապ հաստատել տարբեր մարդկանց հետ, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության մասին իր գաղափարները տարածել։ Նրա խոսքով, յուրաքանչյուր հրապարակումը փոքր քայլ է՝ սեր և բարություն աշխարհին փոխանցելու ճանապարհին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»