Ավելին Տեսանյութ ԻնստաNews 1 տարի առաջ - 18:00 27-04-2025

ԻՆՍՏԱ NEWS․ Նունիկը՝ նիհարելու, բացասական արձագանքների և ամուսնու հետ հարաբերությունների մասին

Այսօր INSTA NEWS հաղորդման հյուրը սննդաբան-բլոգեր Նունիկ Ավետիսյանն է։ Զրույցի ընթացքում Նունիկը անկեղծորեն կիսվեց իր անձնական ու մասնագիտական ճանապարհի մասին՝ պատմելով, թե ինչպես որոշեց թողնել իր նախկին մասնագիտությունը՝ թուրքագիտությունը, և ամբողջությամբ նվիրել իրեն այն գործին, որը իսկապես սիրում է՝ սննդաբանությանը։

Նունիկը խոսեց նիհարելու ճանապարհին հանդիպած դժվարությունների մասին՝ ընդգծելով, որ նիհարելը միայն ֆիզիկական փոխակերպում չէ, այլև հոգեբանական լուրջ մարտահրավեր։ Նա կիսվեց նաև իր և ամուսնու հարաբերությունների պատմությամբ՝ նշելով, որ չնայած իրենց միջև եղած չորս տարվա հեռավորությանը, այն ոչ միայն չթուլացրեց, այլ ավելի ամրապնդեց նրանց սերը։

Զրույցի ընթացքում Նունիկը պատմեց հղիությունից հետո քաշի ավելացման մասին և անկեղծորեն ներկայացրեց, թե ինչ քայլեր է այժմ ձեռնարկում՝ առողջ ու գիտակցված կերպով իր նպատակներին հասնելու համար։

Այս զրույցը վկայում է Նունիկի հաստատակամության, աշխատասիրության և անկեղծության մասին՝ որպես մարդ, ով սեփական օրինակով ոգեշնչում է մյուսներին՝ երբեք չհանձնվել և շարունակել հավատալ սեփական ուժերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով