Ներքին 9 ամիս առաջ - 20:41 13-11-2025

Հայտնի է՝ որ դատավորներն են քննելու Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի միջնորդությունները

«Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր` ժամը 21։00-ին Աջափնյակի դատարանում: Դատավոր Ռոման Սմբատյան»,- հայտնում է Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը:

Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ տեղեկացնում է․

«Նարեկ Սամսոնյանի կալանքի քննությունը տեղի կունենա Մասիվի դատարանում՝ դատավոր (իհարկե!) Մասիս Մելքոնյանի նախագահությամբ։ Ժամը 21:00»։