Ներքին 11 ամիս առաջ - 08:57 13-11-2025

Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա դիմակավորված ԱԱԾ-ականները մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տներ

Քիչ առաջ դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տուն։ Նրանք արդեն ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին։

Oragir.News-ի տեղեկություններով, պատճառը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին տված պատասխանն է։

Մասնավորապես, Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո Ալեն Սիմոնյանը, դիմելով նրանց, օգտագործել էր «շան տղա» արտահայտությունը, ինչին էլ Վազգեն Սաղաթելյանը պատասխանել էր վիրավորանքով նոյեմբերի 10-ի թողարկման ժամանակ, իսկ Նարեկ Սամսոնյանը նշել էր, որ ինքն ուխտ ունի, չի կարող վիրավորանք արտաբերել։ Եվ հենց այդ թողարկումից հետո էլ Ալեն Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին։

Նշենք, որ Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ տան ներսում քննչական գործողություններ են իրականացվել, սակայն իրեն թույլ չեն տվել մտնել տուն։ Նույն ահազանգը հնչեցնում է նաև Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ այս պահին գնտվում է նրա տան մուտքի մոտ, սակայն իրեն թույլ չեն տալիս ներս մտնել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով