Ներքին 11 ամիս առաջ - 18:59 13-11-2025

Ինչո՞ւ է Ալվանքի դպրոցը փակվում․ ԿԳՄՍՆ-ն Oragir.News-ի հարցին չի պատասխանում

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում գործող միակ դպրոցը փակման եզրին է։ Օրեր առաջ Oragir.News-ն անդրադարձել էր այդ խնդրին՝ ներկայացնելով բնակիչների մտահոգությունները։

Վերջիններին մասնավորապես անհանգստացնում է այն փաստը, որ դպրոցը փակվելուն պես աստիճանաբար կդատարկվի նաև գյուղը, որի ստեղծման համար յուրաքանչյուր բնակիչ մեծ աշխատանք է տարել․ իրենց խոսքով՝ «քարը հող են դարձրել՝ ծառ տնկել․․․»։

Oragir.News-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍՆ՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ ճակատագիր է ունենալու Ալվանքի դպրոցը, ի՞նչ ժամկետներում և ի՞նչ հիմնավորմամբ է փակվելու այն։ Հարցրել էինք՝ ԿԳՄՍ նախարարը նախատեսո՞ւմ է հանդիպել Ալվանքի դպրոցի կոլեկտիվին, տեղի բնակիչներին՝ վերջիններիս կարծիքներն ու մտահոգությունները լսելու և փոխհամաձայնության գալու համար։

Oragir.News-ի ուղղած կոնկրետ հարցերին ՀՀ ԿԳՄՍՆ-ն ընդհանրական պատասխաններ է տվել։ ԿԳՄՍՆ-ի գրավոր պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Ուսումնական հաստատությունների վերակազմակերպումների նախագծերը ներկայացվում են համապատասխան լիազոր մարմինների կողմից և հաստատվում են ՀՀ կառավարության որոշումներով։

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ծրագրով նախատեսվում է նոր դպրոցների և կրթահամալիրների կառուցում և վերակառուցում՝ ապահովելով արդիական, անվտանգ ու հարմարավետ պայմաններում բարձրորակ կրթություն հանրապետության բոլոր բնակավայրերում բնակվող երեխաների համար։ Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի պետական ծրագրի մասին ՀՀ օրենքով կրթությունը համարվում է հասանելի միայն այն դեպքում, երբ այն որակյալ է, ներառական ու մատչելի։

Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում որակյալ կրթության հասանելիության ապահովման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, մարզպետների աշխատակազմերի ներկայացուցիչներից կազմված խմբերն այցելել են գյուղական բնակավայրեր, տեղազննել դպրոցական և նախադպրոցական հաստատությունների շենքերը, վերլուծել և ներկայացրել բազմաթիվ տվյալներ յուրաքանչյուր բնակավայրի վերաբերյալ: Ուսումնասիրության արդյունքում վերլուծվել են բարձրացված բոլոր խնդիրները՝ ինչպես ճանապարհների, այնպես էլ երեխաների անվտանգ տեղափոխման հարցերը:

Նոր ձևավորվող կենտրոն դպրոցների համար նախատեսվում են ձեռք բերել տրանսպորտային միջոցներ երեխաների՝ բնակավայրից բնակավայր տեղափոխումն իրականացնելու նպատակով: Կառավարության որոշմամբ հաստատվել են նաև դպրոցականներին տեղափոխող տրանսպորտային միջոցների գնման ընթացակարգի պայմաններն ու չափանիշները: Միաժամանակ նախատեսվում է դեպի կենտրոն դպրոց տանող ճանապարհների վերանորոգում և բարեկարգում»,- ասվում է գրավոր-պատասխանի մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան