Ներքին 1 տարի առաջ - 16:03 12-02-2025

Չայկովսկու դպրոցը փակ է․ սանհանգույցի խցանումը չի բացվում, տնօրենն էլ զանգերին չի պատասխանում

Օրեր առաջ Oragir.News-ը տեղեկացավ, որ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, որի գործունեությունը մասշտաբային վնասի է ենթարկվել կոյուղու համակարգի փչացման պատճառով, արդեն երկու տասնյակ օրից ավելի է, ինչ փակ է։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ միջոցառումներ են իրականացվել այդ ընթացքում դպրոցի գործունեությունը վերսկսելու համար: Սակայն, չնայած մի քանի փորձերին, տնօրենը չպատասխանեց զանգերին։

Բացի այդ, Oragir.News-ը կապ հաստատելու փորձեր արեց նաև դպրոցի նշված հեռախոսահամարով, սակայն, չնայած աշխատանքային օր լինելուն, զանգերը կրկին անպատասխան մնացին։ Այս հանգամանքը վկայում է, որ դպրոցի ղեկավարությունը դեռևս չի ապահովել անհրաժեշտ քայլերի իրականացումը գործունեությունը վերականգնելու համար։

Թեմայի շուրջ Oragir.News-ը պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց նաև ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության Տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանի հետ․ վերջինս առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։

Այս իրավիճակը անհանգստություն է առաջացնում՝ հատկապես այն պարագայում, երբ աշակերտներին և նրանց ծնողներին տևական ժամանակ տեղեկություններ չեն տրամադրվել դպրոցում տեղի ունեցողի վերաբերյալ։ Շատ ծնողներ ու սովորողներ անհանգստացած են, թե ե՞րբ կվերսկսվի դասերի ընթացքը, և ինչպե՞ս կկարգավորվի ուսումնական գործընթացը։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին, Oragir.News-ն ահազանգ էր ստացել Չայկովսկու երաժշտական դպրոցի՝ արդեն 23 օր չգործելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում