Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 12:20 11-11-2025

Վաղը դիֆերամբներ կձոնեն տնտեսական աճին, բայց մեզ սպառնում են ծանր օրեր՝ նվազող տնտեսական աճով

Այստեղ քննարկումը ցավոք սրտի ոչ թե մերկանտիլիզմի և լիբերալիզմի քաղաքատնտեսական ընտրության մեջ է, որ իհարկե շատ հետաքրքիր է, այլ ավելի շուտ տնտեսության վիճակի մասին է խոսքը, այն ինչ որ հիմա ներկայացվում է շատ նման է ցեմենտային կլինկերի տուրքերի փոփոխությանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Թե կլինկերը, թե ամրանները օգտագործում են շինարարության մեջ, և տուրքերի բարձրացումը մի նպատակ ունի՝ փոքրացող շուկայում ապահովել տեղական արտադրողին։ Եթե շուկան լիներ մեծ և ընդարձակվող, տեղ բոլորի համար կլիներ, բայց քանի որ շինարարությունը չի կարող անվերջ աճել, Հարկային օրենսգիրքը փոխելով, սահմանափակելով եկամտահարկի հետվերադարձի ժամկետը 25 թվականին Երևանով, շինարարությունը արագ աճեց Երևանում, մարզերում փոփոխությունը ակնկալված արդյունքը չի տվել, գոնե թվերը ցույց չեն տալիս, որ մենք ունենք շինարարական բում մարզերում։

Խոսքը Երևանին հարակից հատվածների մասին չէ, երբ ասենք Աբովյանից ավելի հեշտ է հասնել Քանաքեռ, քան Քանաքեռից Երևան։ Ուստի ես այս նախաձեռնությունը կարող եմ գնահատել, որպես մեգաթրենդի՝ շինարարական շուկայի նվազման առաջին զգուշացում։ Տնտեսությունը, տնտեսական աճը, որի մասին վաղը կխոսեն և դիֆերամբներ կձոնեն, հիմնված է եղել ոչ արտահանելի շինարարության վրա, որը հասել է հագեցման կետին, և մեզ սպասում են բավականին ծանր օրեր, նվազող տնտեսական աճով»,–ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում