Արտաքին 9 ամիս առաջ - 20:18 12-01-2026

Հունական մամուլի անդրադարձը՝ Թուրքիայի ռազմական կարողությունների աճին

Հունական մամուլն անդրադարձել է «F-35» կործանիչների ծրագրում Թուրքիայի՝ վերստին ընդգրկվելու հնարավորությանը։ «Metrosport» կայքը գրել է, որ Անկարայի վերադարձը «F-35» կործանիչների գործընթացին այլևս չի դիտարկվում որպես «հեռավոր սցենար»։

Մասնավորապես նշվել է, որ եթե Անկարան վերադառնա այդ գործընթացին, ապա կարճաժամկետ հեռանկարում դա կնշանակի ոչ միայն օդային հզորության աճ, այլ նաև կստեղծի ռազմավարական տեղաշարժ, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է վերափոխել տարածաշրջանային ուժային ճարտարապետությունը Անկարայի օգտին։

Ըստ կայքի հրապարկման՝ դա հաշվի առնելով Աթենքը պիտի արագացնի նախապատրաստական աշխատանքներն ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ոլորտներում։

Հիշեցնենք, որ վերջերս «Bloomberg»-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել F-35 կործանիչների ծրագրում ընդգրկել Թուրքիային՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդմանը։ «Թուրքիայի կողմից արդեն վճարված F-35 ինքնաթիռների ստացումն ու ծրագրին կրկին ներգրավվելը կարևոր և անհրաժեշտ է»:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան