Ներքին 11 ամիս առաջ - 12:19 11-11-2025

Ցորենը ցորե՞ն չի, կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի՞ս․ էկոնոմիկայի փոխնախարար

Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այս օրերին քննարկվող թեմային՝ ինչո՞ւ է Հայաստան ներմուծվում 4-րդ կարգի ցորեն։

«Եթե ներկրվում է, ուրեմն նշանակում է, որ այդ կարգի ցորեն էլ է պետք Հայաստանին։ Ի՞նչ կա այդտեղ»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ նախարարությունը չէր ասել, որ անասնակեր է գալիս, փոխնախարարը նշեց. «Ասել են՝ ցորեն է գալիս։ Իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի՞, ցորենը ցորե՞ն չի, կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի՞ս՝ կաթ կամ յուղ»։

Զաքարյանին զարմացնում են տեսակետները, թե նախարարությունը նախօրոք պետք է հայտարարեր, որ անասնակեր է բերվում. «Ինչի՞ պետք է հայտներ։ Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, էդ լավ է, հիմա այսօր անասնակեր է եկել, վաղն էլ կգա բարձրակարգ ցորեն։ Դա էլ արդեն կյանքը ցույց կտա։ Բայց պարզ է չէ՞, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացվում է, լավ է՝ հնարավոր է գնիջեցում լինի»։

Նա նաև ավելացրեց, որ Ռուսաստանից ներկրվածը բարձրակարգ ցորեն է եղել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով