Ներքին 3 տարի առաջ - 17:20 27-05-2023

10 լիտր կաթ տվող կենդանին կո՞վ է, թե՞ ոչ. պարզաբանում է գյուղատնտեսը

«Ես մնում եմ զարմացած, քանի որ Հայաստանի կովկասյան գորշը, որը հիմնական խոշոր եղջերավոր անասունների տեսակից է, լավագույն դեպքում տալիս է 8 լիտր կաթ»,- այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի օրեր առաջ արած այն հայտարարությանը, որ եթե կովը 10 լիտրից պակաս կաթ է տալիս, ուրեմն կով չէ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԺ-ում վարչապետ Փաշինյանն ասաց, որ այն կովը, որը օրը 10 լիտր կաթ է տալիս, ժամանակակից իմաստով կով չի։ Օրը 10 լիտր կաթ տվող կովը տնտեսապես վնասաբեր է։

«Եթե Շվից տեսակի հետ խաչասերում ենք, 10 լիտրը ապահովում է, և դա մեր ֆերմերներին լրիվ բավարար է շահութաբեր դառնալու համար, այսինքն՝ այդ տեսակը մենք կարողանում ենք արոտավայր էլ հանել։ Ինչ վերաբերում է վարչապետի այդ ելույթին, դա վերաբերում է եվրոպական ցեղերին, որ Հայաստանում կարելի է պահել միայն մսուրային վիճակում, այսինքն՝ գոմում»,- նկատեց գյուղատնտեսը և ավելացրեց. «Արոտավայրեր հանելիս մենք լուրջ անկումներ ենք ունեցել, նախկին փորձ եղել է։ Այդ ցեղերը եվրոպական ցեղեր են, որոնք բերվում են և հիմնականում չեն դիմանում մեր կլիմային, այսինքն՝ գյուղացին ստիպված մսուրային է պահում, արոտ չի հանում»։

Բերբերյանը նշեց, որ անասնապահության մեջ արոտ ուղարկելը ճիշտ է, մենք պետք է ընտրենք այն ցեղատեսակների կովերը, որոնք կկարողանան հարմարվել մեր կլիմային և արոտ գնալ։

Հարցին, թե որն է պատճառը, որ նման հայտարարություն արեց, Բերբերյանը պատասխանեց. «Դե ինքը գյուղացուն այդպես էլ չի սիրում, քանի որ գյուղնախարարության փակողը ինքն է եղել, ես մնում եմ զարմացած, թե դա ոնց հիշեց»։

Հստակեցմանը, որ այսինքն՝ Հայաստանում չկա կով, որ 10 լիտր կաթ կարող է տալ, Բերբերյանն արձագանքեց. «Իհարկե կան, բայց դրանք պետք է լինեն մսուրային պահվածքով։ Դա մշտապես կապված վիճակում եղող, արոտավայրեր չգնացող կովերն են։ Քանի որ արոտավայրեր գնալիս այդ քարերի տակ անասունի կճղակները կոտրվում են, և անասունը սատկում է»։

Քանի որ Փաշինյանը նշել էր, որ 10 լիտրից պակաս կաթ տվողը կով չէ, հարցրինք գյուղատնտեսից՝ իսկ ինչ է, եթե կով չէ, պատասխանեց. «Իհարկե կով է, բայց մարդ կա, որ իրա համար կով չէ, ես ինչ ասեմ, բայց ամեն դեպքում մանկապարտեզի երեխաների համար դա կով է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան