Արտաքին 9 ամիս առաջ - 10:38 11-11-2025

ԱՄՆ Սենատը հաստատել է shutdown-ը դադարեցնելու համաձայնությունը

ԱՄՆ Սենատը հաստատել է փոխզիջումային համաձայնություն, որը դադարեցնում է երկրի պատմության մեջ կառավարական ժամանակավոր անաշխատունակությունը՝ shutdown-ը։

Օրենքն ընդունվել է 60/40 հարաբերակցությամբ՝ գրեթե բոլոր հանրապետականների և ութ դեմոկրատ սենատորների աջակցությամբ։

Օրինագիծը կուղարկվի Ներկայացուցիչների պալատ, որը գտնվում է հանրապետականների վերահսկողության տակ։ Խոսնակ Մայք Ջոնսոնը հայտնել է, որ ցանկանում է այն ընդունել չորեքշաբթի օրը և ներկայացնել Թրամփին ստորագրելու համար։