Ներքին 3 տարի առաջ - 23:11 01-08-2023

Մինչ այժմ Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն չի հաստատել մեր համաձայնությունը․ Նիկոլ Փաշինյան

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը պայմանագիր կամ խաղաղության համաձայնագիր չէ, ինչպես Դուք եք այն անվանեցիք։ Ընդ որում, այն այդպիսին չէ ոչ իրավական իմաստով և ոչ էլ դե ֆակտո․ դրա մի շարք դրույթներ կոպտորեն, չարամտորեն խախտվել են։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես համաձայն եմ ձեզ հետ՝ սա ավելի շուտ ապագա խաղաղության ճարտարապետության որոշակի հայեցակարգ է, որը կարող է իրականացվել:

Ցավոք, Ադրբեջանի կողմից բազմաթիվ դրույթներ պարբերաբար խախտվում են։ Սա տեղի է ունենում հիմա: Տեսեք, դուք հարց տվեցիք ԼՂ-ի մասին, և դա բոլորը հասկանում են, բայց Ադրբեջանը, օրինակ, շարունակում է պնդել, որ ԼՂ չկա»,- ասել է նա:
Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչ այժմ հրապարակավ չի հայտարարել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

«Խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ է։ Սա իմ համոզմունքն է, իմ դիրքորոշումը։ Սա այն է, ինչին ես հավատում եմ: Բայց որպեսզի դա տեղի ունենա, կարեւոր է, որ միջազգային հանրությունը հասկանա կարեւոր նրբերանգները, որ հստակ հասկանա, թե ինչու մենք արագ տեմպերով առաջ չենք գնում։ Թույլ տվեք վերադառնալ Բրյուսելում մեր նախավերջին հանդիպմանը, որին մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Այն ժամանակ ես ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվեցինք, ավելի ճիշտ՝ հասկացանք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի տարածքը 29800 կմ² է, Ադրբեջանի տարածքը՝ 86600 կմ²։ Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Մինչ այժմ Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն չի հաստատել մեր համաձայնությունը։ Բայց նա էլ դա չհերքեց։ Սա դետալ է, որը չի նպաստում վստահության մթնոլորտ ստեղծելուն»,- նշել է Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում