Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 10-11-2025

Կարևոր չի՝ Աննան ինչ է մտածում Նիկոլի մասին, կարևորը՝ ես մտածում եմ՝ ինքը դավաճան ա․ հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը գրառում է կատարել, որում նշել է, որ իր համար Նիկոլ Փաշինյանը լեգենդ է։

«Թե ես ինչ եմ մտածում իմ ամուսնու մասին, գիտեն շատ շատերը, ում հետ մասնավոր զրույցներում վերջին տարիներին արդեն առանց վարանելու բարձրաձայնում եմ դա։ Ավելի վաղ վարանում էի, որովհետև տեսանելի ապացույցներ չունեի, և եթե նման բան ասեի, մարդիկ ինձ լուրջ չէին վերաբերվի։ Հիմա չեմ կրկնում, որովհետև անհամեստ կհնչի (կասեմ թոշակի անցնելուց հետո, մեծ տարիքում, երբ արդեն վարչապետ չի լինի)»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Աննա Հակոբյանն ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանի մասին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ նույնիսկ չգիտեն, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, որոշներն էլ դժվարացան պատասխան տալ։

«Ոչ մի բան չի մտածում, ամեն մեկդ ձեր մասին մտածեք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ նույնիսկ չգիտի, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է մտածում։ «Մենք շատ ենք հասկանում Փաշինյանն ինչ ա մտածում, որ հիմա իմանանք, թե կինն ինչ ա մտածում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը կմնա որպես դավաճան։ «Կարևորը ես ինչ եմ մտածում։ Ահավոր տգեղ․ տեսանք ինչ արեց, մեր ջահելներին զոհ տվեց, հողերը տվեց, էլ դրանից ավելի ինչ կարելի ա ասել։ Պատմության մեջ նա գրվեց դավաճանների շարքում»,- ասաց նա։

«Դե ես ինչ իմանամ իրանք մարդ ու կին ինչ են մտածում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով