Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 15-08-2025

Նիկոլի նման դավաճան, տականք, անհայրենիք ղեկավար Հայաստանը, հայ ազգը երբևէ չի ունեցել․ հարցում

Հայաստանի նորագույն պատմության վերջին տարիները լի են եղել քաղաքական փոթորիկներով, սրընթաց փոփոխություններով և հասարակական լայն հետաքրքրությամբ առաջնորդների կերպարի հանդեպ։ Որոշների համար Նիկոլ Փաշինյանը լավագույն ղեկավարն է, իսկ շատ մարդիկ էլ քննադատում են նրան կապված անվտանգային, տնտեսության և ազգային հարցերում ունեցած ձախողումների հետ։

Oragir.News- ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանին հայ ժողովրդին արժանի ղեկավար համարո՞ւմ եք»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենախայտառակ ղեկավարն է, որոշներն էլ ասացին, որ Փաշինյանն արժանի ղեկավար է։ «Ամեն իշխանություն պետք է լինի Աստծո կողմից, ոչ թե դեմ գնա եկեղեցուն», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը կապ չունի քաղաքականության հետ։ «Բացարձակապես ոչ։ Այդ մարդն անհեթեթություն է, նա քաղաքականությունից հեռու մարդ է», - նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` Փաշինյանը քանդել է երկիրը։ «Իհարկե ոչ։ Ինչ արեց երկրի համար։ Մեկ էլ Ավինյանը, էդ թուլեն։ Աշխատեցինք, երկիր կառուցեցինք, եկան քանդեցին», - ասաց նա։

«Իհարկե ոչ, Նիկոլի նման դավաճան, տականք, անհայրենիք ղեկավար Հայաստանը, հայ ազգը երբևէ չի ունեցել», - պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները ` տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան