Ներքին 11 ամիս առաջ - 10:08 10-11-2025

Հենց գալիս է իրադրությունը ծայրահեղ կետի է հասնում, գլուխներդ ավազի մեջ եք թաղում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Լրիվ դեժավյու է: Ասում է` 50 հոգանոց խմբեր կազմեք, մեյլ ուղարկեք տանենք սպառազինությունը տեսնեք: Սա նրանից է, որ 7.5 տարի է իշխանություն են, սակայն համակարգն ու կառավարումն այդպես էլ չհասկացան թե ինչ է:

Դրա համար էլ մոբիլիզացիան նախատեսված պլաններով իրականացնելու փոխարեն նմանօրինակ կոչ էր հնչեցնում` տնից վերցրեք սաղավարտներն ու զրահաբաճկոնները, 30 հոգանոց ջոկատներ ձևավորեք, հրամանատար ընտրեք և … հետևանքները բոլորը գիտեն:

ՀՕՊ-ից էր խոսում, 44-օրյա պատերազմից հետո քանի՞ դիվիզիոն ՀՕՊ եք գնել, որով ձեր սիրած արտահայտությամբ ասեմ` «օդը փակել» եք:

Ժամանակակից պատերազմներում «օդ փակելը», իհարկե, շատ հարաբերական է, չեմ ասում լիակատար հագեցումից, դեռ չեմ խոսում էշելոնացված ՀՕՊ-ից:

Պայմանական ՏՈՐ-2 (տարբեր սերիաներ ունի) համակարգերի քանի դիվիզիոն եք գնել: Հնդկաստանից կամ այլ երկրներից առած տեխնիկան որ տուրիստական այցերի օբյեկտ եք դարձրել` դրա պաշտպանությունը կարող ե՞ք ստատիկ կամ շարժերի ընթացքում ապահովել:

Նախկինումը եղածը` լավ-վատ, շատ-քիչ, 2020-ի 44-օրյայի պատերազմի, 2022-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ գրեթե ամբողջությամբ խոցվել է, շարքից հանվել, իսկ հիմա ի՞նչ ունենք:

Հենց սկզբից էլ պոռոտախոսի նման վարք էիք դրսևորում, բայց հենց գալիս է իրադրությունը ծայրահեղ կետի է հասնում, գլուխներդ ավազի մեջ եք թաղում ու սկսում կլորացված աչքերով արդարացումներ փնտրել, թե ինչու հերթական անգամ չստացվեց կամ ինչու էր պարտությունը կանխատեսելի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան