Մշակույթ 3 տարի առաջ - 15:00 05-10-2023

Երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին․ Զորավար Անդրանիկի պատգամը

Կալիֆոռնիայի Չիքո կոչվող ջերմուկներից մեկում մեռնում էր Անդրանիկը զորավարը։ Նրա մոտ է շտապում հավատարիմ զինակիցը՝ Մախլուտոն։

-Եկա՞ր, Մախլուտո,-ասաց զորավարը նրա գլուխը գրկելով։ — Ես իմ ամբողջ կյանքում Բրաբիոն ծաղիկը փնտրեցի աշխարհում։ Ես էլ, դու էլ այդ ծաղկի ետևից գնացինք։

Խենթ էինք և խենթի երազ ունեինք։ Ոչ ոք դեռ չի գտել այդ ծաղիկը։ Ասում են այդպիսի ծաղիկ չկա։ Բայց եղան մարդիկ, որ մեզնից շուտ գտան դեպի այդ ծաղիկը տանող շիտակ ճամփան։ Մենք սխալ կողմից փնտրտուքի ելանք և մոլորվեցինք քերծերում:

Մախլուտո, մի փոքրիկ գեղեցիկ երկիր է փթթում Արաքսի ափին։ Իմ դժվարագյուտ ծաղիկը այդ է և նրան են վերջին պահին իմ աչքերն ուղղված։ Կուզեմ, որ այդ կարմիր ծաղիկը բարգավաճի ու զորանա։ Պետք է ուժ տալ ներկա Հայաստանին։ Նա է մեր ապագա հույսերի խարիսխը։



Իմ կյանքի ամենաուրախ պահը այն է եղել, երբ Առաքելոց վանքի մեջ մի բուռ հայդուկներով կռվում էինք սուլթան Համիդի կանոնավոր զորքի դեմ, մեկ էլ այն, երբ ֆիդայի քահանան զենքը ձեռքին կանգնած էր Գևորգ Չաուշի և իմ կողքին, և մշեցի հայ կանայք մեզ համար դիրքեր էին փորում վանքի պարիսպների մոտ։ Իմ ամենատխուր պահը այն էր, երբ Գևորգի մահվան բոթը առա։



Իմ երկրորդ սև օրը այն էր, երբ հայրենիքից հեռու, Բերդաքաղաքի անկման լուրը բերին ինձ։

Բոլորին ասել եմ ու դարձյալ կկրկնեմ. երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին, այնուհետև մտածեք ձեր հարևանի մասին՝ հայ լինի նա, թուրք լինի, վրացի լինի, ով կուզի լինի, և բարի մտածեք։

Փոքր–ինչ շունչ առնելով ավելացրեց.

-Երկու բան սիրեցի աշխարհում,- որբ մանուկն ու թշվառները։ Եթե իմ ժողովուրդը կուզի իմ մահից հետո պատիվ անել ինձ, ես իմ արձանը չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր, թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ հիմնի մի ուսումնարան հայ մանուկների համար։

Վերջին խոսքը եղավ՝ մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում