Ներքին 11 ամիս առաջ - 19:48 08-11-2025

Նիկոլը կաշվից դուրս է գալիս, որ Սերժենց իրենց զրոյական ռեյտինգով խորհրդարան անցկացնի․ վերլուծաբան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն անդրադարձել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին և դրան հաջորդած Նիկոլ Փաշինյանի ստատուսներին։

«Ակնհայտորեն Նիկոլը կաշվից դուրս է գալիս, որպեսզի գտնի ինչ-որ ելքեր Սերժենց իրենց զրոյական ռեյտինգով նորից խորհրդարան անցկացնելու համար։ Դրանով է պայմանավորված իր իբրեւ թե հիստերիկ պատասխանները Սերժի ասածներին, որոնք իրականության մեջ բխում էին միմիայն Նիկոլի շահերից։

Անցած անգամ Սերժենց ստացվեց անցկացնել խորհրդարան, կապելով Վանեցյանի մեջքին։ Այս անգամ դեռ պարզ չի, թե ում, ինչին կապելով է դա հնարավոր անել։

Նիկոլ ջան, հազար անգամ բացատրինք, Սերժի ռեյտինգը մի չնչին կարա բարձրացնի Սերժի կալանավորումը»,– գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում