Սպորտ 3 տարի առաջ - 16:40 12-11-2022

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպումներ անցկացնի ԱՄՆ-ում

Բասկետբոի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 2023 թվականի հունիսին կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Այս մասին ՀԲՖ նախագահության նիստի ժամանակ խոսել է ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

«Կալիֆոռնիայում ունենք բավական մեծ հայկական համայնք, և վաղուց գաղափար կար անցկացնելու ընկերական հանդիպումներ Լոս Անջելեսում։ Վերջերս էլ նման առաջարկ ենք ստացել ԱՄՆ-ից և մոտակա ժամանակներս պետք է քննարկենք, թե ինչ ձևաչափով է հնարավոր նման հանդիպում կամ հանդիպումներ կազմակերպել»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը:

Նախագահության անդամներն ընդգծել են, որ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները մեծ ոգևորություն կառաջացնեն Լոս Անջելեսում, որտեղ բնակվող հայերի շրջանում բասկետբոլը մեծ մասսայականություն է վայելում:

Վերջին տարիներին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատում է ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ, որի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»