Ներքին 11 ամիս առաջ - 17:44 07-11-2025

Ծովագյուղում 25 հա խոտածածկ տարածք է այրվում. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածին հարակից դաշտամիջյան հատվածում՝ Ծովագյուղի վարչական տարածքում, խոտածածկ տարածք է այրվում։

Հրշեջ-փրկարարները ու պարեկները մեծ դժվարությամբ պայքարում են մոտ 25 հեկտար խոտածածկ տարածքի վրա բռնկված կրակի տարածման դեմ, որը տեսանելի է մի քանի կմ-ից։

Դժվարությունը կայանում է նրանում, որ տարածքը անհարթ է, դժվարամատչելի և հրշեջ ավտոմեքենաները չեն կարողանում մոտենալ։

Դեպքի վայրում է նաև «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»