Ներքին 3 տարի առաջ - 23:38 16-02-2023

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ 41-ամյա վարորդը Ծովագյուղում Mercedes-ով բախվել է կայանված մեքենաներին․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Գ․ Մարտիրոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղի կենտրոնական փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կայանված վիճակում գտնվող Lexus և Mercedes մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և այդ պահին նշված գյուղում ծառայություն կատարող պարեկները ու օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Բախման հետևանքով Գ․ Մարտիրոսյանի Mercedes-ը գլխիվայր շրջվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան