Մամուլ 11 ամիս առաջ - 07:52 07-11-2025

Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս ապրիլին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Կառավարությունը նպատակ ուներ դրանց միավորմամբ ստեղծել մեկ միասնական՝ այսպես կոչված ուժային կոմիտե, որը կղեկավարեր մեկ անձ, կունենար տեղակալներ, իսկ տեսչականները կունենային իրենց տեսուչները, ովքեր լավ կվարձատրվեին ու տարբեր ոլորտներում լուրջ ստուգումներ կիրականացնեին:

Սակայն, ինչպես այժմ «Ժողովուրդ»-ին փոխանցում են Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, այս պահի դրությամբ կոմիտե ստեղծելու գործընթացը սառեցված է: Իհարկե, այդ հարցը քննարկվել է տարբեր ժամանակահատվածներում, սակայն ոլորտային մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր նաեւ, որ կոմիտեի ստեղծման գաղափարը դժգոհություն էր առաջացրել տեսչական մարմինների աշխատակիցների շրջանում, քանի որ նախատեսվում էր շուրջ 1400 աշխատողի կրճատում. կարելի է ասել՝ տեսչություններում այս առումով բունտ էր հասունանում: Թեպետ կառավարությունում քննարկումների ընթացքում շեշտվել էր, որ պետք է հնարավորինս նվազեցնել կրճատումների ծավալը, սակայն այդ հարցում կարծես թե լուծումներ չեն գտնվել։ Կարճ ասած՝ երկար քննարկումներից հետո նոր կոմիտե ստեղծելու հարցն այս պահին առկախ է. գործընթացը կանգ է առել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում