Ներքին 11 ամիս առաջ - 10:25 04-11-2025

Փաշինյանը Ալիևի՝ Սևանը «Գյոյչա է» խոսքերը վերագրում է կոնֆլիկտի «սոցիալ-հոգեբանությանը»

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն։ Այս մասին «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե «խաղաղությունն անծանոթ միջավայր է երկու երկրների համար»։

«Մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, այդ երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Անգամ անկախությանը նախընթաց շրջանում մեր հարաբերությունների հիմքը եղել է կոնֆլիկտը։ Մենք անկախություն ենք ստացել կոնֆլիկտից բխած էներգետիկայի շնորհիվ։ Ավելի քան երեսուն տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ անջատիչն անջատել ու արգելակները կանգնեցնել։ Դրա համար այն պարբերաբար արտահայտվում է ժամանակ առ ժամանակ Հայաստանում ու Ադրբեջանում՝ մամուլի, փորձագետների ու անգամ երկրների ղեկավարների մակարդակով, դրա հետ պետք է հարաբերվենք», – հայտարարել է նա ու հավելել, թե պետք է լինել պատմության ոչ թե սպառող, այլ պատմության ստեղծող։

«Սա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք պատմությունը, բայց չպետք է նաև դառնանք պատմությունը վերարտադրող», – հավելել է Նիկոլ Փաշինյանը՝ փաստացի արդարացնելով Իլհամ Ալիևի երեկվա այն հայտարարությունը, թե Սևանը «Գյոյչա է» ու այն վերագրելով «երեսունամյա կոնֆլիկտի սոցիալ-հոգեբանությանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով