Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:12 18-09-2025

ՔՊ-ում արշալույսները խաղաղ են. Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի կոնֆլիկտի մասին

Կառավարությունում փոխվարչապետերի մակարդակով պաշտոնանկություններ չեն սպասվում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ՔՊ-ում ստեղծված վիճակին՝ նա ասաց, թե իր կուսակցությունում արշալույսները միշտ խաղաղ են։

«Բայց այդ խաղաղությունը երբեք չի եղել ճահճային, եթե դուք մասնակցեիք կուսակցության քննարկումներին, կտեսնեիք, որ քննարկումները տեղի են ունում բուռն, սուր բանավեճի մթնոլորտում, լինում Է նաև, ցավոք սրտի, որ քաղաքական բանավեճի ընթացքում թույլատրելիի սահմաններն անցնում ենք։ Ինձ հետ էլ է վերջերս տեղի ունեցել նման դեպք, ու վրա են հասնում կարգապահական գործընթացները»,- ասաց նա՝ խոսելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակից։

Վարչապետը նշեց, որ երեկ կուսակցությունում վարչության արտահերթ նիստ են հրավիրել, կուսակցությունն ապրում է իր բնականոն կյանքով։

«ՔՊ-ն այն քիչ կուսակցություններից է, որտեղ կա մշտապես բանավեճ, կա մրցակցային մթնոլորտ ու մեր խնդիրն է, որ մթնոլորտը պահենք առողջ»,- հավելեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով