Ներքին 11 ամիս առաջ - 16:45 01-11-2025

Գյումրիի դպրոցները միայն Էմմա Պալյանի եղբոր խանութից են գնումներ անում

Oragir.News-ը պարբերաբար ստանում է ահազանգեր այն մասին, որ Գյումրիի դպրոցները մեկ անձից են գնում գրենական պիտույքներ, չնայած, որ հայտարարվում են մրցույթներ և Էմմա Պալյանի եղբորից բացի կան նաև այլ մասնակիցներ, բայց ժանրի կանոններով մրցույթը շահում է ՔՊ-ական պատգամավորի եղբոր ԱՁ-ն։

Oragir.News-ի աղբյուրն ասում է, որ որ ՔՊ-ական Էմմա Պալյանի եղբայրը Հայկազ Պալյանը Շիրակի մարզում մենաշնորհ է հաստատել։ Դեռ ամիսներ առաջ էր մամուլն անդրադարձել ՔՊ-ական պատգամավորի եղբոր գործունեությանը, Էմմա Պալյանն էլ ի պատասխան այդ հրապարակուններին ասել էր. «7-8 դպրոցի տնօրեններն ինքնակամ որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող խանութից»։ Այսինքն պատգամավորը այստեղ մենաշնորհ չի տեսնում։

Oragir.News-ը ներկայացնում է Գյումրիի 19 հիմնական դպրոցի գնումները «Հայկազ Պալյան» ԱՁ-ից։






Հայկազ Պալյանը այս տարվա մինչև օգոստոսը աշխատել է ԱԺ պատգամավորի օգնական, բայց իր ներկայացրած հայտարարագրում չի նշել, որ «Հայկազ Պալյան» ԱՁ-ից եկամուտ ունի։ Հայկազ Պալյանի, ինչպես նաև նրա պատգամավոր քրոջ թույլ տված «վրիպակները» կոռուպացիայի կանխարելման հանձնաժողովը չի տեսնում։

Oragir.News-ի տեղեկություններով Էմմա Պալյանի մյուս եղբայրը նշանակվել է Ամասիայի առողջության կենտրոնի փոխտնօրեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով