Ներքին 1 տարի առաջ - 23:30 22-02-2025

Էմմա Պալյանի եղբայրը քննադատությունների ֆոնին ջնջել է իր ֆեյսբուքյան էջը

Հայաստանի ներկայիս իշխանությունները «առանձնահատուկ» վերաբերմունք Արցախի և արցախցիների նկատմամբ։ Այս իշխանությունների կողմից արցախցիները հաճախ թիրախավորում են և արժանանում խտրական վերաբերմունքի։

Ժամեր առաջ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը իրավապահ մարմինների ուշադրություն էր հրավիրել Հայկո Պալյան անուն-ազգանունով գրանցված օգտատիրոջ մեկնաբանությունների վրա, ով բացահայտ կերպով խտրականություն է դրսևորում` հարցնելով «ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ»։

Հայկո Պալյան օգտատերը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրն է։ Հայկո Պալյանը աշխատում է Ազգային ժողովում, մի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն էր։ Գյումրիում գրախանութ ունի և Պալյանին պատկանող գրախանութը համարվում է Շիրակի մարզի պետական հաստատությունների մատակարարը։

Ուշագրավն այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ արցախցի 70-ամյա Ղարիբ Բաբայանին կալանքի էին տանում, որովհետև Հանրապետության Հրապարակի մեջտեղը ադրբեջաներենով «Ղարաբաղ-Ղարաբաղ» երգողների տեսանյութն էր տարածել։ Հոդվածը` ատելության քարոզ։

Oragir.News-ի տեղեկություններով` Էմմա Պալյանի եղբայրը քննադատությունների ֆոնին ջնջել է իր ֆեյսբուքյան էջը։

Եղբոր պատիվը փրկելու համար ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը իր քաղաքական առաջնորդի նման սկսեց ստեղծել իմիտացիա, թե իբր եղբոր մեկնաբանությունը սխալ է հասկացվել։

Էմմա Պալյանը, արդարացնելով եղբորը, ասել է. «Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով