Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 22:02 28-10-2025

Մեր անգրագետների պատճառով գյուղատնտեսությունն աղետի մեջ է. ֆերմեր

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչները պարբերաբար դիմում են Oragir.News-ին, որպեսզի բարձրաձայնվի իրենց խնդիրը։

Ազատանցիները Oragir.News-ին հայտնել են, որ իրենց մշակած կարտոֆիլը չեն կարող իրացնել, պահեստներում փչանում է։ Իրենց ամիսների տանջանքը դառնում է անասնակեր։

Oragir.News-ը զրուցել է ազատանցի ֆերմեր Վարդան Իկիլիկյանի հետ։

«Վերջին տարիներին մեր երկրում այնքան շատ է մշակվում կարտոֆիլ, որը չենք հասցնում իրացնել։ Մի ժամանակ Վրաստան էինք արտահանում, բայց հիմա իրենք մշակում են և մեր կարտոֆիլը չեն տանում։ Մեր մշակած կարտոֆիլը հիմա ՌԴ է արտահանվում, բայց հիմա էլ տեսնում եք թե ինչ վատ են հայ-ռուսական հարաբերությունները։ Եւ այդ ամենը ազդում է նաև շուկայական հարաբերությունների վրա»,- ասում է Իկիլիկյանը։

Ֆերմերի խոսքով`պետությունը միջոցներ չի ձեռք առնում, որպեսզի գյուղացու մշակած բերքը իրացնի. «Ամեն ինչ բարձիթողի վիճակում է, թողել են գյուղացու վրա»։

Վարդան Իկիլիկյանը կարծում է, որ մեր գյուղատնտեսության նախարարության բացակայությունն է նաև այս խնդիրների պատճառը. «Էս մեր անգրագետները համեմատվեցին եվրոպական երկրների հետ և վերացրին գյուղնախարարությունը։ Եվրոպական երկրներում գուցե գյուղատնտեսության նախարարության անհրաժեշտություն չկա, որովհետև յուրաքանչյուր ֆերմերային տնտեսություն պահում է մասնագետներ, բայց մեր ֆերմերները մի կերպ ծայրը ծայրին են հասցնում։ Մեր երկրում թքած ունեն գյուղատնտեաության վրա, մեր երկրում հողերի 60%-ը չի մշակվում, մենք լուրջ աղետի մեջ ենք։ Նախկինում 40%-ը չէր մշակվում»։

Իկիլիկյանն ասում է` մարդիկ հիասթափվել են գյուղատնտեսությունից, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ չեն զբաղվում։ Ֆերմերն ասում է, որ ավելացել է ցորենի ցանքատարածությունները, բայց կրճատվել են անասունների գլխաքանակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում