Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 23:06 23-05-2024

Անգրագետների դարաշրջան է, էշին էլ կարող են բերել, պաշտոնի դնել. հարցում

ՔՊ-ական իշխանությունը պրոֆեսիոնալ կադրերի խնդիրներ ունի։ Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Բոշյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։ Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ 2014-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հաշվապահը: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» դաշինքի ցուցակով: Թե ինչով է զբաղվել 2021-2024-ին, հանրությանը հայտնի չէ։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե իրենց կարծիքով՝ որ արժանիքի համար է ՔՊ-ի հաշվապահը նշանակվել արտաքին հետախուզության պետի տեղակալ։

Հարցվածների մեծ մասը դժվարացավ պատասխանել հարցին։

«Հաշվապահը ո՞նց կարող է։ Կա՛մ փող է տվել, կա՛մ մի բան»,- ասաց մի քաղաքացի։

«Անգրագետների դարաշրջան է, էշին էլ կարող են բերեն, պաշտոնի դնեն»,- բացատրեց մեկ այլ քաղաքացի։

«ՔՊ-ում ամեն ինչ էլ հնարավոր է։ Շեղված վիճակ է մեզ մոտ»,- ասաց տարեց մի քաղաքացի։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին վարչապետի որոշմամբ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ է նշանակվել Քրիտինե Գրիգորյանը, որը դրանից առաջ ՀՀ ՄԻՊ-ն էր։

Նշենք նաև, որ Արտաքին հետախուզության ծառայությունը ինչև 2023 թվականը եղել է ԱԱԾ ստորաբաժանում, իսկ 2023-ին դուրս է բերվել ԱԱԾ կառուցվածքից և ձևավորվել որպես վարչապետին ենթական առանձին ծառայություն։ Հայտնի չէ, թե ինչով է զբաղվել այս ծառայությունը նախընթաց ամիսներին, ինչ արդյունքներ է արձանագրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով