Մամուլ 11 ամիս առաջ - 08:12 28-10-2025

Փաշինյանը կփորձի իր շուրջ հավաքել հոգևորականների, որոնց հետ կքայլի դեպի Մայր Աթոռ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չեն պատրաստվում «նահանջել» եկեղեցու դեմ սկսված արշավից:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ գտնվող աղբյուրները փոխանցում են, որ Կաթողիկոսի դեմ արշավը շարունակվելու է, իշխանականները ամենօրյա ռեժիմով նրան քննադատելու են՝ հորդորելով հրաժարական տալ: Իսկ Փաշինյանը փորձելու է իր շուրջ հավաքել այն հոգեւորականներին, ովքեր պատրաստ են իր հետ քայլերթով հասնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ Փաշինյանի կարծիքով դեռ չի հասունացել Վեհարան գնալու ժամանակը, դրա համար դեռեւս կշարունակեն Հովհաննավանքում պատարագների ժամանակ մարդկանց համախմբել, իսկ երբ նկատեն, որ մարդկանց թիվը ավելանում է, նոր կքայլեն դեպի Մայր Աթոռ` Փաշինյանի ուղեկցությամբ:

Ըստ մեր տեղեկությունների՝ կարագալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում Տեր Արամ) եւս վստահեցրել է, որ մեծ «բանակ» կհավաքվի իր շուրջ, ու արդեն քայլեր կկարողանան ձեռնարկել Կաթողիկոսի հեռացման հետ կապված:
Կարճ ասած՝ Փաշինյանը հանրության միավորմանն է սպասում դեպի Մայր Աթոռ գնալու համար, ինչն այս կիրակի չստացվեց, քանի որ իրենց ասած «10 հազար մարդու» փոխարեն հազիվ, պետական ռեսուրսների միջոցով, կարողացան 1000 հոգու Հովհաննավանք պատարագի «տանել»:
Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան