Ներքին 11 ամիս առաջ - 18:39 27-10-2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանին

Հոկտեմբերի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական առաքելության ընթացքում երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ:

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական սկզբունքները, որոնք միտված են Հայաստանի տնտեսության կայուն աճի խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումների ներգրավմանը։

«Եվրամիության երկրների ընկերությունների համար Հայաստանում ներդրումներ իրականացնելը դյուրացնելու նպատակով մեր կառավարությունը ներդրել է պարզեցված լիցենզավորման ընթացակարգ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը, տրանսպորտը, փոստային ծառայություններն ու անվտանգությունը, որից կարող են օգտվել նաև շվեդական ընկերությունները», – նշել է Գևորգ Պապոյանը:

Նախարարն իր խոսքում նաև անդրադարձել է 2025 – 2030 թթ․ արտահանման ռազմավարությանը, որը հիմնված է արտադրության դիվերսիֆիկացման, հայկական ապրանքների մրցունակության բարձրացման, ինչպես նաև նոր շուկաներում հայկական ընկերությունների արտադրության առաջմղմանը: Այս համատեքստում նախարար Պապոյանը կարևորել է Շվեդիայի հետ փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը:

Քննարկվել են նաև Հայաստան-Շվեդիա առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, ՓՄՁ զարգացմանը, «Պետություն-մասնավոր երկխոսությանը», գյուղատնտեսության և կանաչ տնտեսության ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Երկուստեք ընդգծվել է B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպման կարևորությունը՝ երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությունն ընդլայնելու և փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան