Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:30 27-10-2025

Նիկոլը տեղով աղանդավոր ա. աղանդ էլ կստեղծի, դրան ինչ կա․ հարցում

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է Գարեգին 2-րդի կողմից կարգալույծ հռչակված քահանայի՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում Տեր Արամ քահանա Ասատրյան) մատուցած պատարագին։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այս կիրակի ևա նա Հովհաննավանքում մասնակցելու է Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին։ Տեսակետներ կան, որ Նիկոլ Փաշինյանը կարող է նոր կրոնական կազմակերպություն հիմնել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ նոր կրոնական կազմակերպություն հիմնել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն աղանդավոր է ու նրանից ամեն ինչ սպասելի է, որոշներն էլ բացասական պատասխան տվեցին։

«Չեմ կարծում, ինքն արդեն շատ ա իջել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն աղանդավոր է։ «Չգիտեմ, տեղով աղանդավոր ա, կստեղծի էլի դրան ինչ կա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը քաոս է ստեղծել։ «Լավ էլի, Փաշինյանն ով ա։ Ամբողջ ժողովրդին պառակտել ա ու հիմա քաոս ա ստեղծել, չի հաջողվի»,- ասաց նա։

«Չի հաջողվի, մենք դեմ ենք բոլորս, թույլ չենք տա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում